change language
news

Start

20 May 2010

ՀՀ կառավարության որոշման նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-----------------------------------------------------------------------------------------

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի հուշատախտակի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին, որպես աջակցություն, Հենրիկ Իգիթյանի եղբայր Լևոն Իգիթյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 342.11 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունման մասին

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ:

 


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՀՀ մշակույթի նախարար` Հ. ՊՈՂՈՍՅԱՆ

 





to_start to start
to_top to top